211652_close_icon
views-count2568 դիտում article-date 14:54 10-09-2016

Փհենյանի միջուկային փորձարկումն ավելի լուրջ է, քան Սիրիայի հակամարտությունը. Բան Կի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հյուսիսային կորեայի կողմից իրականացված 10 կիլոտոննա հզորությամբ միջուկային փորձարկումն ավելի լուրջ ու վտանգավոր քայլ է դիտարկում, քան Սիրիայի հակամարտությունն է, հաղորդում է Associated Press-ը։ Նրա խոսքով՝ միջուկային փորձարկման հետևանքները կարող են ավերիչ լինել, քան սիրիական ու այլ հակամրտությունների դեպքում։ «Պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք շարունակում այդկերպ պահել իրենց։ Իհարկե, որպես կեորեացի ժողովրդի մի մասնիկ, և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ես խորապես, խորապես մտահոգված եմ նման իրավիճակով»մ-ասել է Բան Կի Մունը։ Հիշեցնենք, որ Փհենյանի կողմից սեպտեմբերի 9-ին անցկացված միջուկային փորձարկման հետևանքով 5,3 մագնիոտւդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տարածաշրջանում ու Կորեական թերակղզում ևս։

Նմանատիպ նյութեր