5519 դիտում
17:36 10-09-2016
Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած Ջոն Հինքլին ազատ է արձակվում
1981 թ. ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա զինված հարձակում գործած Ջոն Հինքլի կրտսերը ազատ կարձակվի հոգեբուժարանից, որտեղ նա անցկացրել է վերջին 35 տարին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-us-canada-37328612]BBC[/url]-ին:
Ավելի վաղ Հինքլիին թույլատրվել էր ամսական 17 օր անցկացնել իր մոր տանը Վիրջինիա նահանգում:
1981 թ. մարտի 30-ին 26-ամյա Ջոն Հինքլին ատրճանակից կրակել է Ռեյգանի և նրան ուղեկցող մարդկանց ուղղությամբ, երբ նրանք փողոց են դուրս եկել Վաշինգտոնի Hilton հյուրանոցից: Փամփուշտն անցել է Ռեյգանի սրտից շատ մոտ հեռավորության վրա և մնացել է թոքի մեջ: Այն հանել են 4 ժամ վիրահատությունից հետո:
Հինքլին փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել, որը հաշվետու չէ իր գործողությունների համար և ուղարկվել է հոգեբուժարանում բուժման: Ներկայում նա 61 տարեկան է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3955 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1081 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին