211652_close_icon
views-count3883 դիտում article-date 22:45 10-09-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․ Սլացիկ մանգուստի մաշկի գույնը տատանվում է կարմրավուն շագանակագույն, նարնջագույն, կարմիր, դեղնավուն և մոխրագույն գույների մեջ: 2․Ամենահին հայտնի աստղային երկնքի քարտեզը քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, և որի տարիքը գնահատվում է մոտ 32,500 տարի։ 3․Սյունիքի մարզում հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին դարին պատկանող կարասային դամբարաններ։ 4․ 2011 թվականի դրությամբ Միացյալ Թագավորության երրորդ ամենատարածված լեզուն լեհերենն է։ 5․ 2008 թվականին աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարան է այցելել շուրջ 8,5 միլիոն մարդ։ 6․«Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը նկարահանվել են նույն գյուղում։ 7․Անգլիական բանահյուսության մեջ Սանտա Կլաուսի նախօրինակը Հայր Սուրբ ծնունդն է:

Նմանատիպ նյութեր