3047 դիտում
14:05 11-09-2016
28 հայ և օտարերկրյա բժիշկներ կժամանեն Հայաստան ու Արցախ՝ հայ ժողովրդին բժշկական և վիրահատական օգնություն ցուցաբերելու նպատակով
Հոկտեմբերի 1-ից 14-ը, Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, 28 հայ և օտարերկրյա բժիշկներ կժամանեն Հայաստան ու Արցախ հայ ժողովրդին բժշկական և վիրահատական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև լրացուցիչ վիրահատական վերականգնողական միջամտություններ ձեռնարկելու Ապրիլյան պատերազմից առաջ և հետո վիրավորված զինվորներին ու նրանց ընտանիքներին:
Ֆրեզնոյի ազգային, մշակութային և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ նվիրատուների շնորհիվ, Ֆրեզնոյի հայ բժշկական առաքելությունն իր հետ կբերի մեծ քանակությամբ դեղեր, բժկական պիտույքներ և բարձրորակ սարքավորումներ (ակնահատակի ախտորոշիչ նկարահանող սարքեր, լապարոսկոպիկ վիրահատությունների ամբողջական համալիր, էկոգարտիոգրամաներ, էլեկտրոգարտիոգրամաներ, վիրահատական զանազան գործիքներ, օֆտալմոսկոպներ, օտոսկոպներ, պուլսոքսիմիտրներ և այլն):
Նշենք, որ Ֆրեզնոյի հայ բժշկական առաքելությունն անցած տարվա ընթացքում Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաքում իրականացրել է 505 բուժզննում, 16 վիրահատություն, 90 ատամնաբուժական ծառայություն, 26 մանկաբուժական ծառայություն, 87 ընդհանուր բուժզննում և 302 այլ բաժանմունքային ծառայություն:
Բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիրահատական, բացարձակ անվճար են:
Նմանատիպ նյութեր
4090 դիտում
23:31 17-01-2015
ՌԴ-ից բժիշկներ կժամանեն` Սերյոժա Ավետիսյանին օգնություն ցուցաբերելու համար
2030 դիտում
16:43 09-11-2016
Ռուսաստանից Հայաստան կժամանեն բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում