211652_close_icon
views-count8418 դիտում article-date 19:34 11-09-2016

Հարի Նևիլ. Մխիթարյանն ու Լինգարդը բացակայում էին խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Հարի Նևիլը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/10/95194/]հանդիպումը[/url] (1:2): «Անընդհատ մտածում էի, թե որ րոպեին Ժոզե Մոուրինյոն կմտածի թիմի խաղում փոփոխությունների մասին: Իմ կարծիքով, «Սիթիի» հետ խաղում դա տեղի ունեցավ 18-րդ րոպեին:: Խաղը ընթանում էր ոչ այնպես, ինչպես նա ցանկանում էր: «Սիթին» գերիշխում էր, իսկ «Յունայթեդը» արագ հակագրոհների համար բավարար ուժեր չուներ, քանի որ բացակայում էին Լինգարդն ու Մխիթարյանը», ասել է Նևիլը: Հիշեցնենք, որ Լինգարդն ու Մխիթարյանը փոխարինվեցին հանդիպման 1-ին խաղակեսից հետո:

Նմանատիպ նյութեր