211652_close_icon
views-count4960 դիտում article-date 20:00 11-09-2016

Հետաքրքիր փաստեր «Ծաղկե ժամացույցներ»-ի մասին

Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են։ Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ։ Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին։ Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից։ Վաղ շրջանում մարդը տնտեսության մեջ և առօրյա իր հոգսերի համար մշտապես ձգտել է իմանալ օրվա ժամը։ Տարբեր միջոցների է դիմել նա ժամանակը որոշելու համար․ օգտագործել է լուսինը, արևը, ստվերը, երկինքը, աստղերը և այլն։ Հետաքրքրական են ծաղկե ժամացույցները։ Դրանցից կարելի է օգտվել զբոսանքի ժամանակ, եթե ստույգ իմանանք՝ որ ծաղիկը առավոտյան որ ժամին է բացվում և երեկոյան կողմ փակվում։ Ծաղիկների պսակները բացվում և փակվում են որոշակի ժամերին, մոտավոր ճշտությամբ նրամց միջոցով կարելի է որոշել ժամանակը։ «Ծաղկե ժամացույցների» ցուցակն առաջին անգամ կազմել է 18-րդ դարի շվեդացի գիտնական Կարլ Լիննեյը։ Այսպես՝ մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-5-ին են բացվում, փակվում՝ երեկոյան 7-8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-6-ին, փակվում ցերեկվա 2-3-ին, մանուշակը՝ առավոտյան 7-8-ին, փակվում ցերեկվա 5-6-ին, սպիտակ ջրաշուշանը փակվում է երեկոյան 7-8-ին։

Նմանատիպ նյութեր