4806 դիտում
17:56 23-10-2017
Իրաքի Քրդստանի ընտրական հանձնաժողովը անժամկետ հետաձգել է նախագահական ընտրությունները
Իրաքյան Քրդստանի բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական և խորհրդարանական ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Քրդստանում անկախության հարցով հանրաքվեից հետո ստեղծված լարված իրավիճակի պատճառով խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև այսօր: Այժմ ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին մասնակիցների 93.29 տոկոսը կողմ է քվեարկել: Անցած շաբաթ Իրաքի ուժերը գրավել են երկրի Իրաքի քրդաստանի տարածքում գտնվող Քիրքուք շրջանը, վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և նավթահանքերի նկատմամբ, իսկ քրդական ուժերը նահանջել են զբաղեցրած դիրքերից:
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
19:35 12-09-2016
Ավստրիայում անորակ սոսնձի պատճառով հետաձգել են նախագահական ընտրությունները
5083 դիտում
15:08 16-09-2017
ԱՄՆ-ն Իրաքյան Քրդստանի առաջնորդին առաջարկել է անկախության հարցով հանրաքվեն հետաձգել
7785 դիտում
23:04 11-07-2017
Մասուդ Բարզանին բանակցում է եվրոպացիների հետ Իրաքի Քրդստանի անկախության հարցի շուրջ
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան