211652_close_icon
views-count2189 դիտում article-date 10:34 14-09-2016

Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում: Հորդորում ենք վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր