211652_close_icon
views-count4602 դիտում article-date 14:57 14-09-2016

Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու

Հայաստանում անպատժելի մարդիկ չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: Հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»: Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե Հայաստանում արդարադատության այլ կանոններ են գործում, արդյո՞ք գլխավոր դատախազի թեկնածուն ենթարկվելու է դրանց, վերջինս այսպես արձագանքեց. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»:

Նմանատիպ նյութեր