211652_close_icon
views-count2564 դիտում article-date 09:54 15-09-2016

Դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բերտոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսում կա հանրահայտ մի դրվագ, երբ իտալացի գիտնականին շատ են նեղում, նրա աշակերտը՝ Անդրեան, զայրացած բացականչում է. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոս չունի»։ «Ոչ,– պատասխանում է գիտնականը,– դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների»։ Այսինքն՝ ցանկալի վիճակն այն է, որ երկրում ամեն ինչ այնքան կարգավորված լինի, պետական մեխանիզմներն այնքան արդյունավետ աշխատեն, որ ոչ մի արտակարգ, ֆորսմաժորային, հերոսական ջանքեր չպահանջվեն։ Երկրի ուժեղ, խարիզմատիկ լիդերի պահանջարկը նույն շարքից է։ Երբ ասվում է՝ «ուժեղ առաջնորդ», սովորաբար նկատի ունեն մի անձնավորության, որը րոպեն մեկ գոռգոռում է իր ենթակաների վրա, թերանալու դեպքում հրամայում է նրանց «գլխատել», ինչպես նաև ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իր կառավարումից։ Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որևէ դրական բան չեն սպասում»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր