211652_close_icon
views-count1918 դիտում article-date 18:06 16-09-2016

Կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ. Բորիս Նավասարդյան

«Հայաստանի տնտեսական ճգնաժամային իրավիճակի պարագայում ՌԴ-ն պարտքերի մարման առումով մեծ ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ, որը կկարողանա մեղմել ճնշումները: Իսկ ավելի հարմար մարդ, քան Կարեն Կարապետյանը, դժվար էր գտնել: Նա վստահություն է վայելում ՌԴ-ում»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով ՌԴ-ն այլևս սպասել չի ուզում. «Մոսկվայում որոշակի դժգոհություն կա Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Որպեսզի այդ ճնշումը զգան Երևանում՝ պահանջները պարտքերի վերադարձման, մասնավորապես գազի, խիստ են դրվում»:

Նմանատիպ նյութեր