211652_close_icon
views-count2385 դիտում article-date 23:06 30-11-2019

Բորիս Նավասարդյան. Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հրաժարական տան

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Նորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է: «Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մեր մեկուկես տարի առաջ պատկերացրած պետության չգրված օրենքներով պետք է հրաժարական տան: Անունները իմաստ չունի հնչեցնել, քանի որ այդ ցուցակում հանգամանքների բերումով կարող էր հայտնվել ցանկացածը, և դրա ընդլայնվելու միտումը ակնհայտ է: Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են, իբրև իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»: Սա մեծ մոլորություն է` մարդիկ քվեարկել են իշխանության մասին իրենց երազանքների օգտին, որոնց համապատասխանելուց իրական պաշտոնյաները դեռ շատ են հեռու: Բոլորը... Թեև հասկանալի է, որ տարբեր հեռավորության վրա են... Այդ պատճառով անիմաստ եմ համարում, այսօր պահանջել որևէ մեկի հրաժարականը, մանավանդ, որ ոչ պահանջների հասցեատերերը, ոչ էլ մյուսները լիարժեքորեն չեն գիտակցում, ինչը այնպես չեն արել: Ուրեմն անհրաժեշտ է հրատապորեն շատ կոնկրետ «քաղաքացիական պայմանագիր» «կնքել» իշխանություններ-հասարակություն հարաբերությունների մասին, որտեղ ոչ թե վերացական կարգախոսներ են լինելու, այլ տարբեր պրակտիկ իրավիճակներում հստակ խաղի կանոններ կսահմանվեն` թափանցիկության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության, անհետաձգելի քայլերը ժամանակացույցի և այլնի վերաբերյալ: Եվ այդ պայմանագրի խախտման պարագայում ցանկացածի, անկախ գրաված դիրքից, բարոյական պարտավորությունը պիտի այսուհետ դառնա հրաժարական ներկայացնելը: Եթե դա սյսօր չարվի, մեր այն երազած պետությունը տեսանելի ապագայում չենք ունենա և հիասթափվածները հիասթափեցողներին դա չեն ներելու դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Նմանատիպ նյութեր