211652_close_icon
views-count2176 դիտում article-date 20:12 16-09-2016

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ մասնավորապես քննչական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել իր աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նոր որակ կհաղորդեն փոխգործակցությանը։ Մասնավորապես՝ ԱՊՀ անդամ երեք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ ձևավորելու մտադրության մասին։ ՀՀ քննչական կոմիետի նախագահը համոզմունք է հայտնել, որ բազմակողմ միջգերատեսչական փոխգործակցությունը կնպաստի քննչական մարմինների համագործակցության ընդլայմանն ու զարգացմանը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսուհետ ևս շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։

Նմանատիպ նյութեր