211652_close_icon
views-count2199 դիտում article-date 09:41 17-09-2016

Սիմվոլիկ կառավարության ծրագիրը. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստան ներթափանցած փոփոխությունների ալիքը դեռևս մակընթացություն կամ տեղատվություն չի ապրել։ Հայտնի է միայն, որ այն ներթափանցել է ու առաջիկայում ունենալու է սիմվոլ։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվում։ Ինչպես որ դեռևս չի հրապարակվել սիմվոլիկ կառավարության ծրագիրը։ Բայց հրապարակվել, ներկայացվել ու լսվել են նոր կառավարության մասին բոլոր հույսերն ու սպասելիքները, որոնց հեղինակների հետ իռացիոնալության մրցույթում կպարտվեին անգամ Ժյուլ Վեռնը, Մորը, մնացած բոլոր սյուրռեալիստները։ Բայց կառավարության գործունեությունը, ի տարբերություն ֆանտաստիկ գրականության կամ ավանգարդիզմի, ենթադրում է կոնկրետություն, պետք է լինի չափելի՝ քանակապես, և գնահատելի՝ որակապես, և արտահայտվի ծրագրի տեսքով։ Դրանից հետո միայն հնարավոր է ու կարելի է արտահայտել հույսի առկայծումներ, արձակել ոգևորության ճիչեր ու զարթոնքի հառաչանքներ, ապրել այն էքստազը, որն արդեն մի քանի օր է՝ ապրվում է իշխանական, և ոչ միայն՝ իշխանական գործիչների շուրթերով։ Ու հիմա արդեն իսկ արտահայտված ոգևորության ու ծլարձակված սպասումի պայմաններում կառավարությունը պետք է ներկայացնի ծրագիր, որը, երկրի տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությանը համապատասխանելուց առաջ, պետք է համապատասխանի դիրեկտիվ լավատեսության չափանիշերին։ Ծրագիրը, իհարկե, կներկայացվի ու չի համապատասխանի այդ չափանիշերին, կպարունակի ոչ թե լավատեսություն, այլ ծանր ժամանակների սպասում, ու այդպիսի պարունակումներով լավ նյութ կդառնա փոփոխությունների սիմվոլիզմի քարոզիչների համար՝ ներկայացվելով որպես քաղաքական լավատես մեծամասնությանը հակադրվելու համարձակություն։ Ու կառավարության, չափելի մատերիաների հետ աշխատող մարմնի մասին լիրիկական զեղումների շքահանդեսում չեն հնչի շատ կոնկրետ հարցեր, որոնց պատասխաններից է կախված ոգևորվողների սպասումների իրականացումն ու սազանդարների վճարը նաև, հավանաբար»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր