58155 դիտում
16:34 17-09-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած կին վարորդի ավտովթարից. պարզվել է, որ ոստիկանը եղել է նրա ուղևորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url] ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է սեպտեմբերի 15-ին Երևանում կին-վարորդի կողմից տեղի ունեցել ավտովթարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 6Ա շենքի բնակիչ, 27-ամյա Լիլիթ Թորոսյանը, ով նախ բախվել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 27-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո դուրս գալով երթևեկելի գոտուց՝ ընդհարվել է մայթի վրա գտնվող քաղաքային երթուղային տրանսպորտի կանգառին, ապա կողաշրջվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Լ. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքածները հայտնել էին նաև, որ 1 հոգի, ով ոստիկանության աշխատակից է, վրաերթի էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց, սակայն նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ մոլորության մեջ են գցել ճանապարհային ոստիկաններին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին, շտապօգնության բժիշկներին՝ հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցը, երբ նկատել է դեպի կանգառ մխրճվող Mercedes-ը, փրկել է այնտեղ կանգնած հետիոտնին, սակայն ինքը հետո վրաերթի է ենթարկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ ցուցմունքներ տվողները եղել են կեղծ փրկիչ-ոստիկանի ընկերները և իրականում նա եղել է Լ. Թորոսյանի ավտոմեքենայում և Աբովյանից վերադառնալիս են եղել ու անգամ հրաշքով պրծել են մի քանի վթարներից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/15/95617/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 15-ին խոշոր ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AG 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, բախվել էր Երևանի բնակիչ Արթուր Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 77 ZR 778 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Mercedes-ի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին, որտեղ վրաերթի էր ենթարկել կանգառում կանգնող հետիոտնին, որից հետո դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, ինչպես նաև նրա կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին տեղափոխվել էին հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ովքեր քաղաքացիների օգնությամբ դարձի էին բերել գլխիվայր շրջված Mercedes-ը, փակել գազաբալոնն ու անջատել էլեկտրասնուցումը։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+