211652_close_icon
views-count11668 դիտում article-date 17:58 17-09-2016

Սյունիքի մարզի Տեղ գյուղում բախվել են 28-ամյա վարորդի Opel-ն ու 32-ամյա վարորդի ГАЗ 5302-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի Տեղ և Խնածախ գյուղերի խաչմերուկում բախվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 28-ամյա Սուրեն Սարգսյանի վարած Opel մակնիշի 90 NN 044 համարանիշի և Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Հայրապետյանի վարած ГАЗ 5302 մակնիշի 34 DA 695 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Մխիթար Ապրեսյանը, 32-ամյա Յուրիկ Առաքելյանը և 28-ամյա Ռուբեն Ավետիսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արման Մանուչարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր