211652_close_icon
views-count3334 դիտում article-date 11:15 18-09-2016

ԱՄՆ Մինեսոտայի առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է 8 հոգու

ԱՄՆ ՄԻնեսոտա նահանգի Սենթ Քլաուդ քաղաքում անհայտ անձը առևտրի կենտրոններից մեկում դանակահարել է 8 հոգու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման մեջ կասկածյալը սպանվել է ոստիկանի կողմից: Սենթ Քլաուդի ոստիկանաապետ Վիլյամ Անդերսոնի խոսքերով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը դանակահարելուց առաջ հարցրել է՝ մահմեդական է տվյալ անձնավորությունը, թե ոչ: Վերջինս նաև Ալլահի անունն է տվել հարձակումից առաջ: Ոստիկանաապետը նշել է նաև, որ հրաժարվում է տվյալ միջադեպը ահաբեկչություն որակել, ինչպես նաև հավելել, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, իսկ նրանցից 7-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Նմանատիպ նյութեր