211652_close_icon
views-count3829 դիտում article-date 21:36 18-09-2016

Ամստերդամում գտնվող 1700 կամուրջներից մեկը հայկական է

17-րդ դարում հայ վաճառականներն ու Ամստերդամի հայ բնակիչներն այս կամուրջով են անցուդարձ արել, այցելել Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի։ Կամուրջը հայկական անվանելու նախաձեռնությունը պատկանում է Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանին, ով հոլանդական արխիվներից «հայկական հետքն» ապացուցող փաստաթղթեր հավաքագրելով՝ կարողացել է պաշտոնապես ստանալ կամուրջը հայկական անվանելու թույլտվությունը։ «Ես բազմաթիվ ապացույցներ ներկայացրի Ամսթերտամի քաղաքապետարանին նախ այն պատճառով, որպեսզի ապացուցեմ, որ «ARMEENSEBRUG» անունը, պատվաբեր է նաև հոլանդացիների համար: Նաև արդարացի է, քանի, որ հայ ժողովուրդը իրոք արժանիքներ ունի: Դրա վկայությունները բազմաթիվ են. հայերը մեծ դեր ունեն Նիդերլանդների ոսկեդարի (17-րդ դար) բարգավաճմանը, երկրորդ համաշխարհային պատերազմին հայ զինվորներու ցուցադրած վէրաբերմունքը ի օգուտ Նիդերլանդական բանակի և այլը»։ Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյան

Նմանատիպ նյութեր