211652_close_icon
views-count3008 դիտում article-date 18:16 19-09-2016

Փարիզի կենտրոնում գտնվող միակ երկնաքերի բարձրությունը 210 մետր է

Մոնպառնասի աշտարակի լավ չմշակված դիզայնը, նրա հսկայական չափերը, ինչպես նաև ճարտարապետական հակադրությունը Փարիզի պատմական կենտրոնի հետ դարձել են քննադատության առարկա, որի արդյունքում աշտարակի կառուցումից երկու տարի անց քաղաքում արգելվել է երկնաքերների կառուցումը։ Երկնաքերի դիզայնը նախորդեց այն միտմանը, որ ամեն գրասենյակ պետք է պատուհան ունենա. աշտարակի գրասենյակներից պատուհաններ ունեն միայն նրանք, որոնք տեղակայված են շենքի պարագծով։ Կա հեգնական արտահայտություն, որի համաձայն՝ Փարիզի ամենագեղեցիկ տեսարանը բացվում է այս երկնաքերի վերևից, քանի որ այդ դեպքում այն չի հայտնվում տեսադաշտում։ Համանման արտահայտություն վերագրվում է Գի դը Մոպասանին, որ նույն միտքն արտահայտում էր Էյֆելյան աշտարակի մասին։ Համաձայն «Վիրտուալ զբոսաշրջիկ» կայքի՝ զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցումների՝ Մոնպառնասի աշտարակը ընդգրկվել է աշխարհի ամենատգեղ կառույցների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Նմանատիպ նյութեր