1668 դիտում
21:36 19-09-2016
«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը հնարավորություն են ընձեռում թափանցիկ տեսնել՝ հանգանակված միջոցներն ինչ նպատակների համար են ծախսվում. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում շարունակվում է հսկողությունը դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում այս մասով ստացվել է 2 ահազանգ: Ահազանգերից մեկի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ուսուցչական կազմը տնօրենի գլխավորությամբ դպրոցի նորոգման հարցում իրենց ներդրումն ունենալու նպատակով նախաձեռնել է դրամահավաք՝ բացառապես մանկավարժական կոլեկտիվի անդամների շրջանակում: Ընդ որում, բոլորը նշել են, որ դրամահավաքը կազմակերպել են կամավորության սկզբունքով ու որևէ ուսուցչի նկատմամբ պարտադրանք չի եղել:
Հարցի առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ նույնիսկ նման դեպքերում պետք է դա կազմակերպվի ավելի թափանցիկ եղանակով, ինչի հնարավորությունն առկա է: «Նպատակը բարի է, անշուշտ, բայց դա չի նշանակում, որ հանգանակությունը պետք է կազմակերպվի առձեռն եղանակով, ինչն արդարացիորեն կարող է այլևայլ խոսակցությունների տեղիք տալ:
Գործընթացը բաց և թափանցիկ կազմակերպելու նպատակով մենք ունենք «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը, որի շրջանակում էլ ցուցաբերվում է ֆինանսական աջակցությունը, ինչը նաև հնարավորություն է ընձեռում հստակ տեսնել, թե բարերարների կողմից հանգանակված միջոցներն ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր