Ֆրանսիան կարգելի միանգամյա պլաստիկ սպասքի օգտագործումն ու արտադրությունը
Ֆրանսիան արգելք է դրել միանգամյա պլաստիկ սպասքի օգտագործման վրա: Երկրի իշխանությունները մտադիր են արգելել պլաստիկ պարագաների օգտագործումն ու արտադրությունը Ֆրանսիայի տարածքում: Այս մասին հայտնում է Известия-ն:
Իշխանությունների նման որոշումը պայմանավորված է 2020թ.-ին շրջակա միջավայրը պահպանող նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առաջատար երկրների շարքերը համալրելու ցանկությամբ:
Այդ նպատակով պլաստիկ սպասքն ու տոպրակները կփոխարինվեն շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ, հեշտությամբ քայքայվող նյութերով պատրաստված պարագաներով: