4586 դիտում
10:04 20-09-2016
Բնապահպանության նախարարությունում պայթյունավտանգ իրավիճակ է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ այս օրերն նախարարները փորձում են հնարավորինս աննկատ մնալ, որպեսզի նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ՝ որևէ վրիպում թույլ չտան, պարզվում է՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում փորում են սեփական փոսը։
Բայց այս անգամ իրավիճակն իրենց, իսկ դեմ է լարել ոչ թե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով ժամանակ առ ժամանակ իր կոպիտ վերաբերմունքով տարբեր միջադեպերի մեջ է հայտնվում լրագրողների հետ, այլ նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը։ Վերջինս ոչ ավել, ոչ պակաս սեպտեմբերի 18-ին կայացած Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ՏԻՄ ընտրություններում եղել է թիվ 18/1 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ով հավանաբար վերադասի դասերը լավ սերտած՝ հարձկվել է ընտրությունների ժամանակ իր լրագրողական առաքելությունը կատարող լրագրողի վրա և հարվածել տեսախցիկին։
Ըստ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների՝ հերթական միջադեպը մեծ անհանգստություն է առաջացրել նախարարության շարքերում։ Շատերը նույնիսկ կամաց-կամաց սկսում են նոր աշխատանք փնտրել, քանի որ հասկանում են, որ իրենց նախարարությունում պաշտոնաթողություններ լինելու են ոչ թե անհատական, այլ, այսպես ասած, փաթեթային»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6144 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
1345 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
841 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»