3386 դիտում
15:57 21-09-2016
Վենետիկի հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք է հայտնել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք սեպտեմբերի 26-ին դրվելու են հանրաքվեի: Այս մասին նշված է ԵԽ-ի հայտարարության տեքստում:
Փաստաթղթում նշված է, որ հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ առաջարկվող բազում փոփոխությունները լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները: Նրանք կարծում են, որ նախագահական լիազորությունների ժամկետի մեծացումը 5-ից 7 տարվա չի կարող լինել արդարացված՝ հաշվի առնելով նախագահի առանց այն էլ ուժեղ դիրքը, որը 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ:
Բացի այդ, հանձնաժողովի փորձագետները մտահոգություն են հայտնել խորհրդարանը ցրելու իրավունքով նախագահին օժտելու, ինչպես նաև դատավորներ նշանակելու հարցում խորհրդարանի լիազորությունները կրճատելու կապակցությամբ:
Փորձագետներին մտահոգել է նաև ոչ մեկի կողմից չընտրված փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը կարող է ինչ-որ պահի ղեկավարել երկիրը, ինչպես նաև պետության ղեկավարի կողմից իր համար հարմարավետ ժամանակ վաղաժամ նախագահական ընտրություններ հայտարարելու իրավունք ստանալը:
Հանձնաժողովը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ ձևով չեն քննարկվել խորհրդարանում, իսկ հանրաքվեն անցկացվում է չափազանց արագ՝ առանց հասարակական իրական քննարկումների:
Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները իր հետ չեն խորհրդակցել տվյալ թեմայի շուրջ՝ մինչ փոփոխությունների հարցով հանրաքվե հայտարարելը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1045 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին