1925 դիտում
09:12 22-09-2016
Ի՞նչ հարցեր են քննարկվելու ԱԺ արտահերթ նստաշրջանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու։ Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը։
Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ՝ գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն։ Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային և մաքսային ծառայությունների։
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում իր կադրերին նշանակել այդ ոլորտում։ ՊԵԿ-հ բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում։ Կա նաև էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր։ Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ մինչև տարեվերջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
09:02 03-06-2016
Հունիսի 13–ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է բյուջեի կատարողականը. «Հայկական ժամանակ»
2204 դիտում
15:08 26-12-2021
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի
3616 դիտում
10:15 30-08-2017
«Ելք»-ը չի որոշել աշնանային նստաշրջանում բարձրացնելո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
634 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ