211652_close_icon
views-count14092 դիտում article-date 09:57 22-09-2016

«Տենդեսը» այնքան էլ մեծ չէ, եթե գնում են, գալիս էլ են. Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ արտագաղթի մասին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Անկախությունը ինձ համար հպարտություն է,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ազգականն է,- անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ հայ ազգին, մաղթում եմ խաղաղություն, որպեսզի սահմաններում մեր զինվորներն անփորձանք ծառայեն, գան հասնեն իրենց տուն»։ Պատասխանելով հարցին, թե արդարացվա՞ծ են տեսակետները, թե Հայաստանում շատերը անկախությունը շփոթում են ամենաթողության հետ, թաղապետը նկատեց. «Իհարկե ոչ։ Անկախությունը ձեռք ենք բերել մեր զինվորների, մեր զոհերի արյան գնով, և վստահ եմ, պահպանելու ենք այդ անկախությունը»։ Արտակ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ երկրում առկա խնդիրներին։ Այնուամենայնիվ, անդրադառնալով արտագաղթի խնդրին և հարցին, թե ինչ է արվում համայնքում, որպեսզի մեր հայրենակիցները չարտագաղթեն, երիտասարդ համայնքապետն ասաց. «Կան նման խնդիրներ, բայց մեր վարչական շրջանում «տենդեսը» այնքան էլ մեծ չէ, եթե գնում են, գալիս էլ են»։ Երիտասարդ թաղապետը չցանկացավ անդրադառնալ կառավարության փոփոխություններին՝ հորդորելով այդ ամենը չխառնել տոնի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր