211652_close_icon
views-count1977 դիտում article-date 18:16 22-09-2016

Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչան (նստավայր՝ Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-մոլդովական բարեկամության առավել ամրապնդման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Բոլբոչան հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կգործադրի Հայաստանի և Մոլդովայի միջև համագործակցությունն առավել խորացնելու և երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-մոլդովական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր