211652_close_icon
views-count12730 դիտում article-date 10:50 23-09-2016

Ռազմական շքերթի կործանիչները ՀՀ-ինը չեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են ռուսական ռազմաբազայի զինծառայողները «Բուրգ» մարտական շարքով սլացել երկնքում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս իրենց ծառայությունն են կատարել, և այդտեղ որևէ արտառոց բան չկա։ Հետաքրքրվեցինք շքերթի ժամանակ ցուցադրված ողջ զինատեսակներն արդյոք ՀՀ ԶՈԻ-ի՞ն են պատկանում, Հովհաննիսյանն ասաց, որ ցամաքային տեխնիկան այո, իսկ օդայինը ոչ։ «ՄԻԳ 29 կործանիչները ռուսական ռազմաբազայինն են»,– ասաց ՊՆ խոսնակը։ Մեր հարցին՝ ունե՞նք կործանիչներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԶՈԻ-ինը գրոհիչներ են, հայկական կողմը ՍՈԻ-25 գրոհիչներ ունի։ Գրոհիչների քանակը, սակայն, չկարողացանք պարզել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր