211652_close_icon

Մոսկվայում վերելակն ընկել է 19-րդ հարկի բարձրությունից. մահացել է 5 մարդ

views-count11232 դիտում article-date 16:07 23-09-2016
Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում, Շենոգինի փողոցի շինություններից մեկում վերելակը պոկվել է և վայր ընկել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱԻ ծառայության իր աղբյուրին։ Կայքը նշում է, որ նախնական տվյալներքվ՝ զոհվել է 5 մարդ։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ցեմենտի մշակման վարչական շենքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերելակն ընկել է 19-րդ հարկի չափ բարձրությունից։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր