211652_close_icon
views-count2322 դիտում article-date 14:38 23-09-2016

Հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա այցելել է Կենդանաբանական այգի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բնակվող հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա ծնողների ուղեկցությամբ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Շրջելով վերակառուցված այգում՝ երեխաները փորձել են նաև ինքնուրույն կերակրել կենդանիներին: «Եռօրյա ծրագրի նպատակն էր սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում բնության հանդեպ: Մեր կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական»,-նշել է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Երեխաների ծնողներն իրենց հերթին նկատել են, որ անվճար այցելությունն ու օրը Կենդանաբանական այգում անցկացնելու հնարավորությունը կարևոր դրական ազդեցություն են ունեցել երեխաների համար:

Նմանատիպ նյութեր