2359 դիտում
18:31 23-09-2016
Արևմուտքի հետ մեր ազգային շահերը համընկնում են. Դավիթ Շահնազարյան
ՀՀ անկախության և Խորհրդային միության փլուզման 25-ամյակին նվիրված՝ «Կովկասի ինստիտուտի» կողմից հրավիրված կլոր-սեղան քննարկմանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը տեսակետ հայտնեց, թե այսօր ՀՀ-ն ինքնիշխանության մեծ մասը զիջել է ՌԴ-ին:
«Մենք գտնվում ենք միջազգային այնպիսի ձևաչափերում, որ ՌԴ-ի հետ ոչ մի ոլորտներում ընդհանուր բան չունենք»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն այդուհանդերձ հայտարարեց. «Որևէ կասկած չունեմ, որ այս պետականությունը հարատև է, և մենք վերադարձնելու ենք մեր ինքնիշխանությունը: Մենք պետք է մտնենք այն դաշինքները, որոնց հետ ունենք ազգային շահեր, իսկ Արևմուտքի հետ մեր ազգային շահերը համընկնում են»,-ասաց նա:
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնվեց Շահնազարյանի հետ, թե ՌԴ-ի հետ ընդհանուր ոչինչ չունենք: «Չեմ կիսում, որովհետև ինքը քաղաքական գործիչ է, ես՝ քաղաքագետ, նրա գործն է գնահատել, իմ գործը՝ վերլուծել, մեր առջև առաջադրանքները տարբեր են»,- ասաց նա: Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանն ունի հետաքրքրություններ, որոնք կարող են համընկնել Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև ՌԴ-ի և Զիմբաբվեի հետ:
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
12:44 04-07-2020
Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանում գործող Արևմտյան գրանտածծողների շահերը համընկնում են. Մենուա Հարությունյան
1015 դիտում
23:06 10-06-2024
ՀՀ-ի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են․ Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ