211652_close_icon
views-count2451 դիտում article-date 10:27 25-09-2016

Աշխարհի 21 քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ուղղված աբորտներն արգելող իռլանդական օրենքի դեմ

Հազարավոր մարդիկ են դուրս եկել Դուբլինի և աշխարհի այլ 20 խոշորագույն քաղաքների փողոցներ՝ ի նշան բողոքի Իռլանդիայում աբորտների մասին խիստ օրենքի։ Ինչպես հայտնում է BBC-ն, բացի այդ, իռլանդական սփյուռքը բողոքի ցույցեր է անցկացրել Բեռլինում. Մելբուռնում ու Լոնդոնում։ Ցուցարարները կոչ են արել հանրաքվե անցկացնել աբորտներն արգելող օրենքը չեղարկելու հարցով։ Իռլանդիայում օրենքը թույլ է տալիս աբորտ կատարել միայն այն դեպքում, երբ հղիությունը սպառնում է կնու կյանքին կամ անբուելի հիվանդության դեպքում։

Նմանատիպ նյութեր