211652_close_icon
views-count57088 դիտում article-date 10:41 25-09-2016

Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վիրավորների մեջ է «Նոր Տուն» խանութների ցանցի սրահի պատասխանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վագզեն Հեքիմյանի վարած Mercedes մակնիշի 77 VV 027 համարանիշի և Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 22-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Lexus մակնիշի 77 TL 177 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հեքիմյանը «գանգուղեղային տրավմա՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, ձախ վերին կոպի և աջ ծնկան հոդի շրջանների քերծվածքներ», իսկ Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Բորիս Մարկոսյանը՝ «ձախ զստոսկրի թևի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչ Մարգարյանը, ավագ փորձագետ Արթուր Մելիքյանը։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Հեքիմյանն աշխատում է «Նոր Տուն» խանութների ցանցի սրահի պատասխանատու։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր