3862 դիտում
16:48 26-09-2016
Ռուսաստանը սեպտեմբերին 38 տոննա ծանր ջուր է ստացել Իրանից
Այս տարվա սեպտեմբեր ամսին Իրանից Ռուսաստան է փոխադրվել 38 տոննա ծանր ջուր։ Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, տեղեկացնում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Մոսկվան բանակցություններ է վարում Թեհրանի հետ նշված չափով ծանր ջուր ներկրելու շուրջ։ Այն օգտագործվում է մի շարք միջուկային կայանքների աշխատանքում։
«Կարող եմ տեղեկացնել հարգելի գործընկերներին, որ սեպտեմբերի 13-ին և 20-ին 2 չվերթով Ռուսաստան է հասցվել 38 տոննա ծանր ջուր»,-ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստում ասել է Կիրիենկոն։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը համատեղ աշխատանքներ են տանում «Ֆորդո» միջուկային օնյեկտի 2 կասկադների արդիականացման ուղղությամբ՝ ուղղված կայուն իզոտոպների թողարկմանը։
Նմանատիպ նյութեր
5478 դիտում
16:15 23-04-2016
ԱՄՆ-ն Իրանից 32 տոննա ծանր ջուր կգնի
3698 դիտում
12:38 14-07-2016
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Իրանից ծանր ջուր գնելու մասին օրինագիծը
Այս բաժնից
3226 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը