ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, համաձայն որի Իրանը 32 տոննա ծանր ջուր, որը օգտագործվում է միջուկային ռեակտորներում որպես վառելիքակիր, կվաճառի ԱՄՆ-ին: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:
Նշվում է, որ գործարքը կնքվել է Վիեննայում՝ ապրիլի 22-ին և կիրագործվի Թեհրանի ու միջազգային «վեցյակի» միջև կնքված գործարքի սկզբունքներով, ինչի դիմաց կվճարի 8,6 մլն դոլար:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդոպը հատնել էր, որ ծանր ջուրը պահպանվելու է Օք-Ռիջի Ազգային լաբորատորիայում, իսկ հետո այն կվաճառվի հետազոտական նպատակներով: