211652_close_icon
views-count24077 դիտում article-date 18:52 28-09-2016

Նա պիտի պատասխան տա. Հերմինե Պետրոսյանը՝ Սևանի քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի հայհոյանքների մասին

Այս օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սևանի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել հաղորդավարուհի, ասմունքող Հերմինե Պետրոսյանի հասցեին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Պետրոսյանը պարզաբանեց, որ նախ՝ ինքը չի հարում ոչ մի քաղաքական խմբավորման և չի գործում որևէ քաղաքական քարոզարշավի շրջանակներում։ Սեպտեմբերի 21-ին՝ ԱՆկախության տոնի միջոցառումներից առաջ Սարգիս Մուրադյանի քարոզարշավի ելույթում ինքը՝ որպես հաղորդավար, պետք է հայտարարեր ելույթ ունեցողներին. «Պատահաբար ինձ հանձնարարվում է որպես հաղորդավար անցկացնել միջոցառում։ Այդ մասին իմանում է քաղաքապետ Ռ. Ղուկասյանը։ Հանդիպման ժամանակ, երբ ես հեռախոսով խոսում եմ, ինքը հայհոյանքներ է ասում ինձ. ես լսում եմ և որպեսզի պարզաբանեմ, որ ես ձեր հետ որևիցե խնդիր չունեմ, պարոն Ղուկասյան, ասում է՝ արի խոսենք։ Հանդիպում ենք և այդ ժամանակ ես մեկնաբանում եմ, որ նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր միջոցառումը վարել։ Ես բոլորի համար եմ աշխատում։ Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է։ Ինքը շատ խիստ, լարված՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նկատմամբ, իսկ Գրիգորյան Ռաֆիկը, երբևէ չի եղել մի վատ խոսք, որ ասի Ռ. Ղուկասյանի մասին։ Ես էդպիսի բան չեմ լսել։ Իսկ նա հերյուրանքներ է նետում, որ մտածում է՝ ես մարզպետի ծախված մարդն եմ։ Իմ հասցեին, իմ աչքերին նայելով՝ ընդհուպ մինչև մայր, սրբություններ, լկտի հայհոյանքներ՝ ինձ և բռնանում է, որ ես էս կանեմ՝ ես քո ճակատից կխփեմ։ Ես՝ որպես մարդ, իմ ընտանիքը շատ հարգում եմ և պահանջում եմ, որ ինքը նույնպես հարգի իմ ընտանիքը, իմ սրբությունը։ Ես Հայ ու Հայաստան կարդալուց բացի, հարգելիս, ոչ մի ուրիշ գործով չեն զբաղվել երբևէ։ Ես պահանջում եմ, ինքը հրապարակայնորեն հրապարակից ինձ ընդամենը ասի՝ ներողություն։ Ավելի ասեմ, եթե էսօր ինքը քարոզարշավ ունի Սևանի հրապարակում, եթե ինչ-որ բան խոսի, ես արդեն անձամբ ելույթ կունենամ և կասեմ, ես որպես դաստիարակություն ստացած, բեմի մարդ, չեմ ուզում շրջանակները բացեմ՝ ինչեր է ասել ինձ։ Նա էդ դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակից պետք է ներողություն խնդրի։ Ես ուզում եմ, որ Հայաստանի նախագահը տեղյակ լինի, թե ովքեր են համալրում Հանրապետական կուսակցության շարքերը։ Ավելին՝ նա ինձ անվանեց կաշառված։ Ես հայտարարում եմ՝ ես միայն երկու բանի առաջ կարող եմ խոնարհվել՝ Հայաստանի Հանրապետության դրոշի ու իմ ծնողի։ Աշխատել եմ բոլորի հետ՝ իմ աշխատանքի շրջանակներում և երբեք ոչ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, ուղղակի կատարել եմ իմ գործը՝ ներկայացրել եմ մարդկանց»։ Նա պիտի պատասխան տա»։

Նմանատիպ նյութեր