211652_close_icon
views-count5547 դիտում article-date 12:08 06-12-2014

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, աղբահավաքներին «աղբի տեղ դրած», չի վճարում նրանց հասանելիք գումարները

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կոմունալ բաժնի պետ Մերուժ Թովմասյանի հետ մոտ 1 տարի է, չեն վճարում աղբահավաքներին հասանելիք գումարները: Այս մասին մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց 51-ամյա Արտակ Պողոսյանը, ում եւս չեն վճարել: «Իմը արձակուրդայինն է եւ վերջնահաշվարկը 86 հազար դրամ է կազմում: Բայց մենակ իմը չէ, մոտ 8 հոգու չեն վճարում: Գնում եմ կոմունալ բաժնի պետ Մերուժ Թովմասյանի մոտ, ուղարկում ա քաղաքապետի մոտ, նա էլ՝ կոմունալ բաժնի պետի, ու այդպես 1 տարի է, ոչ մեկը չի վճարում»,- ասաց նախկին աղբահավաքը: Նա նշեց, որ մոտ 1 տարի է, ինչ չի աշխատում այնտեղ, քանի որ աշխատավարձը շատ ցածր է եղել եւ ուշացրել են: «Սոցիալապես անապահով վիճակից ելնելով ենք այդ ստորացուցիչ աշխատանքին գնացել, որ տունը գոնե ցամաք հացի փող տանենք: Բայց այդ փողն էլ մեզ չեն ուզում տալ: Ի՞նչ է, մենք մարդ չե՞նք, ապրելու իրավունք չունե՞նք: Այդ պահվածքով ուզում են ասել, որ մեզ էլ են աղբի տեղ դնում»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր