211652_close_icon
views-count1895 դիտում article-date 10:00 29-09-2016

Վասյա, դու ինձ հարգո՞ւմ ես. «Առավոտ».

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Վասյա, դու ինձ հարգո՞ւմ ես»։ Այդպես են խորհրդային անեկդոտներում հարբեցողները համոզում իրար՝ շարունակելու «խրախճանքը»։ Հարգանքը, իհարկե, վատ բան չի՝ նույնիսկ խրախուսելի է, բայց այն երկիրը, որտեղ պետական, քաղաքական խնդիրները լուծվում են հարգանքի կամ հակակրանքի հիման վրա, այդ երկրներում հասարակական հարաբերությունները խեղաթյուրված են։ Դպրոցի ուսուցիչը «հանրապետական է գրվում» ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կուսակցությանը, հակառակը՝ նեղ անձնական միջավայրում նա ասում է բոլոր «պարտադիր քաղցր խոսքերը» իշխող կուսակցության հասցեին։ Նա կուսակցական տոմս է ձեռք բերել, որովհետև կախված է դպրոցի տնօրենից, և, գումարած դրան, շատ դեպքերում՝ նաև անկեղծորեն հարգում է իր ղեկավարին։ Դպրոցի տնօրենը «հանրապետական է գրվել» դարձյալ ոչ այն պատճառով, որ կիսում է ՀՀԿ-ի ծրագրային դրույթները։ Նա իր հերթին կախված է քաղաքապետարանից և կուսակցական չլինելու դեպքում չի կարողանա ապահովել իր դպրոցի բնականոն աշխատանքը։ Եվ բացի այդ, նա, շատ հնարավոր է, նույնպես հարգանքով է լցված քաղաքապետարանի համապատասխան չինովնիկի նկատմամբ: Ընդունված է մտածել, որ այդ հոգեբանական սխեման ավելի շատ գործում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որտեղ «հեղինակավոր անհատն» ավելի է կարևորվում, քան կուսակցությունները, գաղափարները, համոզմունքները և այլն։ Բայց շնորհիվ խորհրդարանական ընտրությունների մեջ ներմուծված, այսպես կոչված, «ռեյտինգային համակարգի», դրանք շատ քիչ բանով են տարբերվելու գյուղապետի ընտրություններից, դարձյալ հարթակ է բարձրանալու անհատը և հարցնելու է՝ «դու ինձ հարգո՞ւմ ես»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր