11758 դիտում
15:34 29-09-2016
Ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան
Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:
Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
09:52 21-07-2024
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
7060 դիտում
14:44 09-08-2020
Զով ամառը շարունակվում է. Սուրենյան
4181 դիտում
17:08 23-03-2017
Գարունը բուռն կերպով վերադառնում է. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
556 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր
646 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
589 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ