Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրարդառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն»։
«ՉԻ» - ԱԺ նախագահը խոստովանել է նաև՝ «երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք»։ Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։
Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է: Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձևավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]