211652_close_icon

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ

views-count1693 դիտում article-date 14:28 30-09-2016
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ. «Հարգելի ավիատորներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները: Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ: Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»:

Նմանատիպ նյութեր