211652_close_icon
views-count6122 դիտում article-date 16:20 08-06-2018

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր