20131 դիտում
11:00 01-10-2016
2 հազար ԱՄՆ դոլարի գողություն Էջմիածնում. մինչ տնօրենը փող էր կուտակում, հավաքարարը մանրից տանում էր
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Անի Աբնուսյանի կողմից խոշոր չափի գողություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 22-ին, 27-ին, 28-ին և մի քանի օրերի ընթացքում Էջիծաին քաղաքի գունավոր մետաղների ընդունման բազայի տնօրենի սենյակից մոտ 2 հազար ԱՄՆ դոլար գողանալու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվե է նաև, որ Ա. Աբնուսյանի կողմից տարած գումարը տարբեր օրերի եղել է տարբեր չափի՝ 100 ԱՄՆ դոլարից մինչև 300 ԱՄՆ դոլար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բազայի տնօրենն է 75-ամյա Սերյոժա Համբարձումյանը, իսկ գողություն կատարողը՝ նշված ընկերությունում հավաքարար է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10845 դիտում
11:29 02-07-2015
Ջրօգտագործման ընկերության տնօրենը կասկածվում է 600 հազար ԱՄՆ դոլարի յուրացում կատարելու մեջ