5249 դիտում
09:13 01-10-2016
Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 26-ին ուշ երեկոյան այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին և մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և վարչապետի հանդիպումը ևս բավական երկար է տևել։ Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի։ Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի։ «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,– պատասխանեց Շուշան Սարդարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9898 դիտում
23:12 12-04-2016
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ
5202 դիտում
10:36 25-02-2016
Բաղդասարյանն ուշ երեկոյան այցելել է կառավարական առանձնատուն. «Չորրոդ իշխանություն»
3448 դիտում
13:56 13-11-2020
Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. նա կոնկրետ առաջարկներ է արել
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»