6528 դիտում
10:32 01-10-2016
Եկող շաբաթ կսկսվեն մարզպետների պաշտոնանկություններն ու նշանակումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ և նշանակումներ տեղի կունենան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործընթացի ձգձգումը պայմանավորված է վաղը Հայաստանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է, որ մինչ այդ մարզպետների պաշտոնանկության հարցերը կարիք չկա քննարկել, քանի որ պոտենցիալ պաշտոնանկ արվող մարզպետներն իրենց մարզերում կարող են ՀՀԿ թեկնածուների ընտրությունները տապալել:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին, որպես վարչապետի թեկնածու ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին զգուշացրել է, որ բոլոր հարցերում, այդ թվում՝ կադրային, նա է լինելու որոշում կայացնողը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
09:01 06-06-2020
Թափուր բարձր պաշտոններ. ե՞րբ կլինեն նոր նշանակումները. «Ժողովուրդ»
1260 դիտում
10:15 06-04-2015
Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ
10871 դիտում
21:19 09-06-2018
Շիրակի նորանշանակ մարզպետը կատարել է առաջին նշանակումները. «Արմենպրես»
Այս բաժնից
1369 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1303 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով