ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեմ առաջին դատական հայցն են ներկայացրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության ժամանակ զոհվածներից մեկի այրին՝ Ստեֆանւի Ռոսս Դե Սիմոնը առաջինն է, ով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի իշխանությունների, հաղորդում է Bloomberg-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսը հաղթահարեց օրինագծի վրա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դրած վետոն՝ այսպիսով, հաստատելով այն։
Հայցվորը պնդում է, որ Սաուդյան Արաբիան նյութական աջակցություն է ցուցաբերել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կամզմակերպությանն ու նրա առաջնորդ Ուսամա Բին Լադենին, ով և հանդիսանում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հեղինակը։
Նշվում է, որ Դե Սիմոնեն հղի է եղել, երբ իր ամուսինը՝ ռազմածովային ուժերի հրամանատար Պատրիկ Դաննը սպանվել է։ Հայց է ներկայացվել նաև նրանց դստեր կողմից։
Ահաբեկչությունը մի քանի հազար մարդկանց կյանք էր խլել։