211652_close_icon
views-count1877 դիտում article-date 10:59 30-09-2016

Սաուդյան Արաբիային մտահոգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով ԱՄՆ-ում ընդունված նոր օրենքը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախազգուշացրել են օրենքի «կործանիչ հետևանքների» մասին, որն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդում է BBC-ն։ Նոր օրենքը թույլ է տալիս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին ու տուժածներին հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ։ Ըստ տեղեկությունների՝ Էր-Ռիադը դիմել է Կոնգրեսին՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ հաղթահարելու համար այդ օրենքի վտանգավոր հետևանքները, հայտնել է Saudi Press Agency-ն։ Անանուն բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ օրենքը «թուլացնում է իմունիտետը» և կազդի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի այլ երկրների վրա։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո էր դրել օրինգծի վրա, սակայն Կոնգրեսն առաջին անգամ մերժել է այն։ Օբաման նշել է, որ օրենքը կհարվածի ԱՄՆի շահերին, քանի որ Սաւոդյան Արաբիան հանդիսանում է Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակիցներից մեկը։

Նմանատիպ նյութեր