211652_close_icon
views-count3839 դիտում article-date 23:25 01-10-2016

Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները շարունակում են քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում` Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավորությունը, որտեղ զինված խմբավորումները, ի հեճուկս հրադադարի մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, շարունակում են մարտական գործողությունները», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր