4217 դիտում
23:45 01-10-2016
Հունաստանում կանգնեցվել է Յուրի Գագարինի կիսանդրին
Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում տեղադրվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հուշարձանը կանգնեցվել է ռուս-հունական խաչաձև տարվա շրջանակներում: Կիսանդրու բացման արարողությունն իրականացվել է դեպի տիեզերք Գագարինի թռիչքի 55-ամյակի առթիվ: Կիսանդրու պատաստումն ու տեղադրումը ֆինանսավորել են «Մշակութային երկխոսություն-միասնական աշխարհ» միջազգային բարեգործական հիմնադրամը և Tez Tour Greece տուրիստական գործակալությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռուս տիեզերագնացներ Օլեգ Սկրիպոչկան և Ալեքսեյ Օվչինինը, ինչպես նաև՝ տեղի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:
Գագարինին նվիրված ևս մեկ հուշարձան սեպտեմբերի 14-ին բացվել էր Նորվեգիայի Բերգեն քաղաքում:
Նմանատիպ նյութեր
653 դիտում
14:04 11-04-2015
ԱՄՆ-ում հարգել են Յուրի Գագարինի հիշատակը
18229 դիտում
23:48 27-03-2016
Ո՞րն էր Յուրի Գագարինի մահվան իրական պատճառը
4452 դիտում
22:17 12-04-2016
Յուրի Գագարինի բնավորության առանձնահատկությունները
Այս բաժնից
733 դիտում
11:14 21-10-2024
Նախնական տվյալներով՝ մոլդովացիների մեծ մասը «Ոչ» է ասել ԵՄ անդամակցությանը