211652_close_icon
views-count6406 դիտում article-date 11:19 02-10-2016

Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մտադիր է հայրենիք վերադառնալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները»,- հայտնել է Սաակաշվիլին: Աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս Վրաստանի նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստան վերառանալու դեպքում իրավապահները կձերբակալեն Սաակաշվիլուն՝ նրա կողմից իրականացված «հանցագործությունների համար»: Հիշեցնենք, որ այս պահին Սաակաշվիլին զբաղեցնում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր