Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը չկարողացավ հաղթել չինացի մրցակցին
Մոսկվայում կայացավ շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 8-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/05/97539/]խաղաց[/url] չինացի Լի Չաոյի հետ: Արոնյանը հաղթանակի համար ուներ որոշ հնարավորություններ, սակայն այդպես էլ չկարողացավ օգտվել դրանցից:
Այժմ Արոնյանը վաստակել է 4.5 միավոր: Այս տուրն էլ խաղաղ ընթացք ունեցավ. մնացած պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5
Հոկտեմբերի 6-ին կկայանա մրցաշարի վերջին տուրը: Արոնյանը սևերով կխաղա հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: